• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

"Փոքր Ասիա, հոգիս" խորագրով գեղարվեստական երեկո՝ նվիրված փոքրասիական աղետին

15 հունիսի, 2022

Աթենքում՝ Կիպրոսի դեսպանության մաս հանդիսացող «Կիպրոսի Տանը» տեղի ունեցավ «Փոքր Ասիա, հոգիս» խորագրով գեղարվեստական երեկո՝ նվիրված փոքրասիական աղետին: Այն Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվող Զմյուռնիայի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից է: Միջոցառումը կյանքի կոչվեց Հունաստանում ՀՀ դեսպանության և «Հայաստան կենտրոնի» նախաձեռնությամբ: Միջոցառման կազմակերպչական համակարգումն իրականացրեց Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը:

Միջոցառմանը ներկա էին հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ, համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ պարոն Հայկ Գասարճյանը:

Ներկաներին ողջունեց ու ելույթով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Անդրադառնալով միջոցառմանը` դեսպան Մկրտչյանը նշեց, որ փոքրասիական աղետին` Զմյուռնիայի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից այս միջոցառումն ունի իր յուրահատկությունը, իր գեղեցկությունը և նրբությունը, քանի որ այն տեղի է ունենում «Կիպրոսի Տանը»՝ մի երկրի տանիքի ներքո, որը հայրենիք է հանդիսանում հույների, ինչպես նաև հայերի համար:

Անդրադառնալով գեղարվեստական երեկոյին` դեսպան Մկրտչյանն ընդգծեց. «Մենք հակված ենք հեքիաթները դիտարկելու որպես սովորականից դուրս մի բան: Եվ, իհարկե, իրական կյանքում չկան կախարդներ, չկան վիշապներ և քնած արքայադուստրեր: Այնուամենայնիվ, հեքիաթները, որոնք մենք այսօր կունկնդրենք, սերտորեն կապված են ճշմարտության հետ: Ճշմարտություն է, որ հայ և հույն ժողովուրդները դարեր շարունակ՝ մինչև 1922 թվականն ապրել են իրենց հայրենիքում՝ իրենց հողի վրա, որտեղ ծնվել են, այնտեղ, որտեղ առաջին անգամ հնչել են այս հեքիաթները՝ Փոքր Ասիայի հայկական և հունական հողերում: Այսօր, շնորհիվ այս հեքիաթների, մեր հիշողությունը ճամփորդելու է Փոքր Ասիա: Չնայած, որ մեր տները խլեցին, մեր դպրոցները քանդեցին, մեր եկեղեցիներն այրեցին, չկարողացան մեր սրտերից արմատախիլ անել մեր հիշողությունը։ Ուստի այնտեղ, մեր սրտերում, մենք վառ ու կենդանի ենք պահում մեր հիշողությունը՝ փոխանցելու այն մեր ժառանգներին՝ նրանց, ովքեր կգան մեզանից հետո»։ Դեսպան Տ. Մկրտչյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև ներկայացված տեսանյությում:

Միջացառման գեղարվեստական մասում հանդես եկան Էլենի Կոնդեմենիոտու-Կասեսյանը, Նազիկ Այդինյանը, Արման Մենեդիանը (հայկական և հունական ավանդապատումների ընթերցանություն), Քրիստինա Էլամիրյանը և Մկրտիչ Բողոսյանը (երաժշտական կատարումներ), Էլեն Մնացականյանը և Տաթև Աբրահամյանը (ասմունքներ):

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: